
Հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել
Մայիսի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք՝ կատարված 2629 թեստավորումից։
Նոր մահվան դեպքեր չեն գրանցվել, առողջացել է 435 մարդ։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 871 դեպք, որոնցից 411 485 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1081 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 053 893 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել