HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հյուսիս-Հարավի կառուցման համար Սյունիքի մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման նպատակով ՀՀ Սյունիքի մարզում մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածի (այդ թվում՝ տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների) օտարման գոտու սահմաններում ներառված են Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի համայնքներում և բնակավայրերում գտնվող ընդհանուր 982 միավոր հողամասեր: ՏԿԵ նախարարությունը ընդգծում է, որ ծրագրի իրականացման շահը գերակայում է նշված տարածքների սեփականատերերի շահերի նկատմամբ

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 30-ն է:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրից։ 2022 թվականի պետական բյուջեում նախագիծը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետբյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնելու:

Հավելենք, որ որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Լուսանկարում՝ Մեղրի քաղաքը / © Սամսոն Մարտիրոսյան, Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter