HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը 51-րդ տեղում է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը դասել է 51-րդ տեղում 180 երկրների մեջ։ Այդ մասին նշված է կազմակեերպության այսօր՝ մամուլի ազատության համաշխարհային օրը հրապարակած զեկույցում։

2022 թվականի համար Հայաստանի 51-րդ հորիզոնականը 2021 թվականի 63-րդ հորիզոնականի համեմատությամբ առաջընթաց է։

Հայաստանում ԶԼՄ-ների վերաբերյալ RSF-ը գրում է. «Հակառակ բազմակարծության մթնոլորտին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկրում առկա է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակ, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ»:

RSF-ը նշում է, որ թեև սոցիալական ցանցերը Հայաստանում նորությունների հիմնական աղբյուրն են, անկախ առցանց լրատվական կայքերը բարգավաճում են:

Այդպիսի լրատվամիջոցների շարքում RSF-ը թվարկել է Civilnet.am, hetq.am, Factor.am և Azatutyun.am կայքերը, որոնք «լիարժեք կատարում են ժողովրդավարության էական հակակշռի իրենց դերը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter