HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը «Atlantic Council»-ում խոսել է ԼՂ հիմնախնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

Աշխատանքային այցով ԱՄՆ֊ում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 4-ին որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան֊քննարկմանը։ 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն անդրադարձել է ԱՄՆ աշխատանքային այցի ընդհանուր օրակարգին ու շեշտադրումներին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերին և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացվող բարեփոխումների ընթացին:

«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների, այս գործընթացներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերի վերաբերյալ։

Ներկայացվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները:

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասված է ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter