HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Պետությունը գույք ա ձեռք բերել, չգիտես՝ ինչու դա կասկածելի ա թվում»․ Փաշինյանը՝ ԶՊՄԿ-ի մասին

Կառավարության մայիսի 5-ի հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Կառավարության համասեփականատեր դառնալուն։

«Ժամանակ առ ժամանակ ծագում է էդ թեման, որ Կառավարությունը չի բացահայտում, թե ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, կասկածելի գործարք, կոռուպցիոն գործարք, շատ զարմանալի բան ա։ Եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օվշորներով էդ սաղ սեփականության տեր դառնար, ոչ մեկ չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք ա ձեռք բերել, չգիտես` ինչու դա կասկածելի ա թվում»,- ասաց Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, Կառավարությունն էլ շնորհակալությամբ նվիրատվությունն ընդունել է։

«Ինչո՞ւ է ներդրողը որոշել նվիրատվություն անել։ Մի շատ պարզ պատճառով, որովհետև նախկինում ասել եմ, որ էստեղ մեկ գործարք չէ, մենք էստեղ նկատի ունենք մոտ 4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որի շրջանակում, առանց պետության մասնակցության, ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ։ Խոսքը պղնձաձուլարանի կառուցման մասին է, հույս ունենք նաև, որ կհասնենք էդ փուլին։

Էդ մոտավորապես նույն ա, որ մենք 2022թ.-ի առաջին 4 ամիսներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել ենք 30 միլիարդ դրամով, դա ոչ մեկին կասկածելի չի՞ թվում, էս ինչա էս խի են գերակատարել, էս ոնց են գերակատարել, շատ պարզ ձևով՝ օրենքով նախատեսված հարկերը հավաքել ենք և գերակատարել ենք»,- եզրափակեց վարչապետը։

Հիշեցնենք, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել ընկերության 25% բաժնետոմսերը, որը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը։

Կարդացեք նաև՝ 

ՀՀ կառավարությունը դարձել է ԶՄՊԿ-ի համասեփականատեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter