HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում․ բողոքի ակցիաների 14-րդ օրը

Շիրակցի գերիների հարազատներն այսօր՝ մայիսի 8-ին, Հոռոմ գյուղի խաչմերուկում փակել էին «Դիմադրություն» շարժման անդամների ճանապարհը` նրանցից պահանջելով վերադարձնել իրենց գերեվարված որդիներին։

Ոստիկանությունը բացել է ճանապարհի երթևեկելի հատվածը, որից հետո ընդդիմադիրները գնացել են Գյումրի, որտեղ էլ նախատեսված էր նրանց այսօրվա հանրահավաքը։

«Չնայած իշխանական բոլոր սադրանքներին, այս պահին Գյումրիում բազմահազարանոց հանրահավաք է: Հայաստանը ոչ միայն արթնացել է, այլև ոտքի է կանգնում»,- ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն էլ մինչ ավտոերթի մեկնարկն, անդրադառնալով այն հարցին՝ ո՞րն է լինելու վաղվա խորհուրդը, եթե Շուշին այժմ թշնամու ձեռքում է, պատասխանել է․ «Նախ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը։ Փաշինյանը մեզնից խլել է եռատոնը։ Ես վստահ եմ, որ այս տարվա մայիսի 9-ը հիմք կդնի նրան, որ հաջորդող տարիներին կարողանանք ասել քառատոն, որովհետև ժողովրդի հաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Նիկոլ Փաշինյանը վաղուց իշխանություն չունի, ընդամենը մնացել է փաստագրել ժողովրդի հաղթանակը»։

Իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Իշխան Սաղաթելյանը։

«Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել և իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանության այս հիստերիկ վարքագիծը շատ խոսուն է՝ ցայտնոտի մեջ են ու փրփուրներից են կախվում:

Սպասելի՞ էր արդյոք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահվածքը։ Իհարկե այո։ 4 տարի շարունակ հասարակության մեջ սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամություն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Նա պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը և այդկերպ փորձի իշխանություն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդյունք չեն տալու։ Ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլևս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագա քրեական գործի հատորները։ Միևնույն է՝ այս ամենի վերջը շատ շուտով կտրվի։

Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրվել։ Մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում»,- գրել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ այսօր՝ Ժամը 17։00-ին, Ֆրանսիայի հրապարակում արցախցիները կազմակերպելու են մշակութային միջոցառումներ։ 

«Հանրահավաք չենք ունենալու, որովհետև մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, հրավիրում ենք մեծ հանրահավաք»,- երեկ Ֆրանսիայի հրապարակում ասել էր Իշխան Սաղաթելյանը։

Լուսանկարն՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter