HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի իշխանություններին՝ զսպվածության, իսկ ցուցարարներին բռնությունից զերծ մնալու կոչ է արել

Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգները ու Հայաստանը Ռազմավարական երկխոսության շրջանակներում հաստատել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման հանձնառությունն ու Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ։

«Մենք հավատում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք մարդկանց կոչ ենք անում իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ հորդորում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ընդգծել է Նեդ Փրայսը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է՝ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ու նրանց աջակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունը պնդում է, որ իշխանության գալու պարագայում մտադիր են վերանայել Երևանի դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում, ինչը, ըստ ընդդիմադիրների, վարչապետ Փաշինյանը դուրս է մղել բանակցությունների սեղանից։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter