HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում հրաձգության պատճառը եղել է ավտոմեքենան նույն վայրում կայանելը

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հրաձգության մասին։

Նշվում է, որ մայիսի 10-ին, ժամը 19:05-ին ոստիկանության հերթապահ մասում քաղաքացու կողմից  հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում անհայտ անձը ինքնաձիգով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18:55-ի սահմաններում, Վերածննդի հրապարակի հարակից «Արցախի ազատամարտիկների միության» վարչական շենքի դիմացի հատվածում Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա Մ.Կ-ին պատկանող «BMW» ավտոմեքենան նույն վայրում կայանելու համար վիճաբանություն է առաջացել վերջինիս և Ստեփանակերտ քաղաքի 60-ամյա բնակիչ Ս.Կ-ի միջև։

Այնուհետև խոսակցությանը միջամտել են Վ.Կ.-ի ընկերներ` Ա. Յ.-ն (ծնված 2000թ.), Մ.Ա.-ն (ծնված 2005թ.) և Գ. Ա.-ն (ծնված 2000թ.), որի ընթացքում վերջիններս ավտոմեքենայով հեռանալու ժամանակ Ս.Կ.-ն նույն վայրում կայանված իր ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է ինքնաձիգը և 2 անգամ կրակ արձակել «BMW» ավտոմեքենայի ուղղությամբ, որից մեկը դիպչել է ավտոմեքենայի հետևի ձախ դռանը:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter