HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Газпром»-ը

Բուլղարիան պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռքբերել սեղմված բնական գազ ավելի ցածր գնով, քան մինչ այդ ձեռք էր բերում «Газпром»-ից։ Այդ մասին նշվում է Բուլղարիայի կառավարության պաշտոնական կայք էջում։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մատակարարման մասին պայմանավորվել են Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Գազի առաջին մատակարարումը կսկսվի հունիսին։

Ապրիլի վերջին Բուլղարիան հրաժարվել էր ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Դրանից հետո «Газпром»-ը դադարեցրել էր այդ երկիր սեղմված բնական գազի արտահանումը։ 

Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, համաձայն որի սկսած 2022 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազի համար ԵՄ անդամ երկրները պետք է վճարեն ռուսական ռուբլով։ Եվրամիության անդամ երկրները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում շարժվել ռուսական սցենարով՝ այն անվանելով, որպես հակառուսական պատժամիջոցների շրջանցման փորձ։

Լուսանկարը՝ theusaprint.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter