HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ե՞վս մեկ սրճարան Աբովյան փողոցի հանրային տարածքում

Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով և ավազով: Հանրային կանաչ տարածքի համար նախատեսված այդ գոտին կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար, այնինչ քաղաքացիները Ուսանողական այգու անհաջող և Մաշտոցի այգու հաջողված պայքարներում արդեն իսկ հստակ դիրքորոշում են արտահայտել հանրային կանաչ տարածքների առնչությամբ:

Քաղաքացին այսօր չի ուզում մայրաքաղաքում տեսնել սրճարանների, բետոնապատ և սապալատ տարածքների ավելացում, այլ ընդհակառակը՝ ակնկալում է, որ քաղաքային իշխանությունները, ի վերջո, գլխի կընկնեն, որ կանաչ տարածքներին և ծառերին հատկացվող գոտիները պետք է հնարավորինս շատ լինեն հատկապես քաղաքի կենտրոնում, որտեղ արդեն այսօր էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել:

Որպես քաղաքի ապագայով մտահոգ և քաղաքացու՝ հանրային տարածք ունենալու իրավունքը պաշտպանող նախաձեռնություն՝ մենք դեմ ենք Երևան քաղաքի կենտրոնում՝ հանրային կանաչ տարածքների փոխարեն և դրանց հաշվին սրճարանների ավելացմանը և նշված պարագայում ևս հետամուտ ենք լինելու, որ հանրային տարածքը ծառայի բացառապես որպես կանաչապատ և հանրային, ոչ առևտրային հանգստի կազմակերպման տարածք:

Քաղաքային իշխանությունները իրավունք չունեն հանրային տարածքները օտարելու մասնավոր սեփականատերերի, ովքեր այդտեղ հիմնած հերթական սրճարանով գումարներ են կորզում հանրությունից:

Գիտակցելով այս ամենը, ինչպես նաև խնդիրը դիտարկելով Մաշտոցի պուրակում բարձրացված արդարացի և հիմնավոր հարցերի շրջանակներում՝ պահանջում ենք անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվի և վերադարձվի հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի գոտի:

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter