
Ընդդիմությունը շրջափակել էր քաղաքապետարանը (լուսանկարներ)
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած ընդդիմության այսօրվա երթը կանգ առավ Երևանի քաղաքապետարանի մոտ, որի բոլոր մուտքերը որոշ ժամանակով երթի մասկացիները փակեցին։
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսպիսով «Դիմադրության» շարժումը ցույց է տալիս, որ իրենք երբ ուզեն, կարող են շրջափակել պետական շենքեր՝ թույլ չտալով, որ տվյալ կառույցի ղեկավարն իր աշխատակիցներին արգելի մասնակցել ընդդիմության հավաքներին։
Մոտ մեկուկես ժամ քաղաքապետարանի մուտքերը փակ պահելուց հետո երթի մասնակիցները քայլեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ երեկոյան հանրահավաքի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել