HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան հայտնել է «կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի» մասին. երկրում լոքդաուն է հայտարարվել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են այդ երկրում կորոնավիրուսով վարակման առաջին մի քանի դեպքի մասին։ Այդ մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման դեպքերը հայտնաբերվել են Փխենյանում։ COVID-19-ի ախտանիշներով բնակիչներից անալիզները վերցվել են մայիսի 8-ին։ Դրանից հետո ողջ երկրում մտցվել է «առավելագույն արտակարգ իրավիճակի» ռեժիմ և հայտարարվել լոքդաուն։ Թե քանի մարդ է վարակվել, չի նշվում։ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ենթականերին հանձնարարել է կանգնեցնել վիրուսի տարածումը և խոստացել, որ երկիրը կհաղթահարի ճգնաժամը, որը, նրա խոսքով, հանկարծակի է առաջացել։

«Երկրի բոլոր շրջաններում և քաղաքներում յուրաքանչյուրդ արգելափակեք ձեր շրջանը և հուսալիորեն փակեք չարամիտ վիրուսի տարածման ճանապարհները։ Մենք կհաղթահարենք հանկարծակի առաջացած ճգնաժամը և անկասկած կհաղթենք»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը՝ ԿԺԴՀ աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի հատուկ հրավիրված նիստի ժամանակ։

Կիմ Չեն Ընը նաև հրամայել է ուժեղացնել վերահսկողությունը երկրի սահմաններին։ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ավելի վաղ պնդում էին, որ այդ երկրում համավարակի ողջ ընթացքում չի գրանցվել կորոնավիրուսի որևէ դեպք։ Նրանց խոսքով՝ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի բացակայությունը, մասնավորապես, պայմանավորված էր սահմանների ամբողջական փակմամբ։ 

Թե ինչ միջոցներ են ձեռնարկել հյուսիսկորեական իշխանությունները, անհայտ է։ Փխենյանը նույնիսկ հրաժարվել է պատվաստանյութերի մատակարարումից, որը պետք է իրականացվեր Covax միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Արդյունքում՝ այդ պատվաստանյութը բաշխվել էր մյուս երկրների միջև։

2020 թվականի հուլիսին նշվել էր Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակման առաջին կասկածի մոտ, որը հայտնաբերվել էր մի հարավկորեացու մոտ, որը վերադարձվել էր Հարավային Կորեային։ Նրա ճակատագրի վերաբերյալ, սակայն, այլ բան չէր հայտարարվել։

Լուսանկարը՝ Kyodo/via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter