HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետը տեղյակ չի եղել հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին. ՄԻՊ

Չկա որևէ օրենք, որևէ կանոն, ըստ որի՝ վարչապետին ուղեկցող ոստիկանության մեքենան չպետք է կանգնի և կարող է լքել վթարի վայրը, ինչը կոնկրետ տեղի է ունեցել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկած հղի կնոջ դեպքին:

«Որևէ կասկած չունեմ, որ առնվազն մարդասիրությունից ելնելով՝ վարչապետը ուր էլ շտապելու լիներ, պետք է կանգներ վթարից հետո, բայց տեղյակ չի եղել կատարվածի մասին»,- ասել է ՄԻՊ-ը:

Գրիգորյանը վստահեցրեց՝ հետևելու է գործընթացին, որ մեղավորները պատժվեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter