HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 81-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 81-րդ օրն սկսենք ժամի գլխավոր նորություններով։

  • Կիև է ժամանել ԱՄՆ Սենատում հանրապետական կուսակցության առաջնորդ Միթչ Մաքքոնելը։ Նրան և մյուս սենատորներին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
  • Նախագահ Զելենսկին ստորագրել է նաև Ուկրաինայում ռուսամետ կուսակցությունների գործունեության արգելքի մասին օրենքը։
  • Ուկրաինական Kalush Orchestra խումբը հաղթել է Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում։ Իր ելույթի վերջում խումբը կոչ է արել միջազգային հանրությանն օգնել Մարիուպոլում գտնվող մարդկանց։
  • Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը «թքած ունի «Մեծ յոթնյակի կողմից» Ուկրաինայի սահմանների ձևափոխման Ռուսաստանի փորձերն անտեսելու վրա»։
  • Հարյուրավոր մարդիկ շաբաթ օրը երկար ժամանակ ի վեր կարողացել են տարհանվել Մարիուպոլից և Սևերոդոնեցկից։
  • Շաբաթ օրը ռուսական բանակը շարունակել է գրոհել և ռմբակոծել «Азовсталь»-ի տարածքը՝ կիրառելով ծանր զենքեր, տանկեր և ավիացիա։
  • Խարկովի քաղաքապետը BBC-ին հայտնել է, որ ռուսական զորքերը լքում են քաղաքի մատույցները՝ շարժվելով ռուս-ուկրաինական սահմանի ուղղությամբ։ Այս տեղեկատվությունը հաստատել են նաև մյուս աղբյուրները։
  • Պուտինը Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումն սխալմունք է անվանել և զգուշացրել, որ այն կարող «բացասաբար անդրադառնալ» երկու երկրների հարաբերությունների վրա։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքից ռմբակոծվել է Շեբեկինսկի քաղաքային շրջանի Սերեդա գյուղը։

Գլադկովի խոսքով՝ տուժել է 1 մարդ։ Նա խոստացել է առավել մանրամասն տեղեկատվություն փոխանցել ավելի ուշ։

Մայիսի 14-ի գիշերը Բելգորոդի բնակիչները հայտնել էին օդում ուժեղ պայթյունների մասին։ Սոցիալական ցանցերում ենթադրել էին, որ տեղի ունեցածը կապ ունի ՀՕՊ-ի աշխատանքի կամ ռուսական ավիացիայի հետ։

Ապրիլի 1-ին այդ քաղաքում նավթաբազա էր արվել։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ դրան հարվածել էր ուկրաինական Ми-24 ուղղաթիռը։

Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին. «Ռուսաստանը կորցրել է փետրվարին Ուկրաինայի սահմաններին կենտրոնացրած ուժերի մեկ երրորդը»

  • Դոնբասում ՌԴ հարձակումը կորցրել է իր տեմպը և էականորեն հետ ընկել գրաֆիկից։ Չնայած սկզբնական ոչ մեծ հաջողություններին, վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանն էական առաջխաղացում չի ունեցել, չնայած էական կորուստներին։
  • Այդ հապաղումները թերևս ավելի կխորանան կրիտիկական կարևորություն ունեցող ապահովման միջոցների կորուստների պատճառով, ինչպիսիք են կամրջային միջոցները և հետախուզական անօդաչուները։
  • Ռուսական անօդաչուները խիստ կարևոր են հրետանու մարտավարական իրազեկման և ուղղորդման համար, սակայն դրանք խոցելի են ուկրաինական ՀՕՊ միջոցների համար։
  • Ռուսական զորքերի մարտական ոգին մնում է ցածր, նրանց մարտունակությունն ընկնում է։ Այդ գործոնները ավելի շատ են ազդում ՌԴ ԶՈւ-ի վրա և, հավանաբար, կշարունակեն խանգարել Ուկրաինայում ռուսական գործողություններին։

ԱՄՆ պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ևս վերլուծել է նախորդ օրերի արդյունքները։

  • Ռուսական ուժերը շարունակում են ձևավորել ուժեր հարավից՝ Սևերոդոնեցկի գրավման մարտերի համար, չնայած Բելոգորովկայի ուղղությամբ ունեցած կորուստները ժամանակավորապես խափանել են հյուսիսց նրանց ջանքերը։
  • Ուկրաինական ուժերը հայտարարել են, որ Իզյումի շրջանում կանցնեն հակահարձակման (ի դեպ, այդ մասին հայտարարել է մարզի նահանգապետ Սինեգուբովը, այլ ոչ Ուկրաինայի զինված ուժերը։ Զինվորականները այդ պլանների մասին չեն խոսել)։
  • Ռուսական զորքերը շարունակել են Խարկովի մարզի հյուսիսային հատվածներից նահանջը։ Սակայն հավանական է, որ կփորձեն պահել Վոլչանսկի մոտ գտնվող շփման գիծը, որտեղով անցնում են դեպի Իզյում ճանապարհները։ Այնտեղ տեղանքը նպաստավոր է պաշտպանության համար։

Լուսանկարը՝ Wolfgang Schwan | Anadolu Agency | Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter