
Հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, մահ չի գրանցվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, մահ չի գրանցվել։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի մասին տվյալները սկսել է հրապարակել շաբաթը մեկ։
Նախորդ շաբաթ կատարվել է 8934 թեստավորում։ Առողջացել է 21 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 917 դեպք։ Հիվանդացածներից 412 071-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8623 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 078 174 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել