HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բերման ենթարկված քաղաքացիներ եւ տուգանային հրապարակ տարված ավտոմեքենաներ․ բողոքի ակցիաների 22-րդ օրը

«Դիմադրության» շարժման անդամներն այսօր՝ առավոտյան ժամը 8։00-ից, ավտոերթեր են իրականացրել, որոնք մեկնարկել են 5 ուղղություններից՝ Աշտարակի, Արտաշատի, Արգավանդի, Արինբերդի խճուղիներից և Երևան-Աբովյան մայրուղուց։

Ոստիկանները որոշ տեղերում կանգնեցրել են ավտոերթը և, մեքենաներից հանելով քաղաքացիներին, բերման ենթարկել, իսկ ավտոմեքենաները տարել են տուգանային հրապարակ։

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից։

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ոստիկանության կոնկրետ ծառայողներ այսօր ապօրինությունների նոր նշաձող են սահմանել:

«Խաղաղ ավտոերթը հավաքների ազատության իրավունքի բաղադրիչ է, որին ուժով միջամտությունը ակնհայտ ու խայտառակ իրավախախտում է: Սա՞ է այս տգետների պատկերացրած ժողովրդավարությունը: Վարորդներին մեքենայից բիրտ ուժով հանելն ու բերման ենթարկելը իսկապես աննախադեպ երևույթ է:

Բայց մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում: Հոգեվարքի մեջ են: Եվ սա արդեն ակնհայտ է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Այսօր հանրահավաք տեղի չի ունենա՝ եղանակային պայմանները հաշվի առնելով: Այդ մասին երեկ ասել էր Սաղաթելյանը։  

«Երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր, այդ օրն առավոտյան՝ ժամը 8:00-ին, ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,- նշել էր ԱԺ փոխխոսնակը։

Լուսանկարն՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter