HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

500 հազ․ դրամ գործատուներին՝ հաշմանդամություն ունեցողների համար աշխատատեղի հարմարեցման նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է անհրաժեշտության դեպքում առավելագույնը 500 հազար դրամ տրամադրել գործատուներին, որպեսզի նրանք այդ գումարով աշխատատեղը հարմարեցնեն հաշմանդամություն ունեցող անձին։ «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մյուս ծրագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է տեսողական կամ հենաշարժողական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար ուղեկցող ունենալու համար տրամադրել անհատույց դրամական օգնություն մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ, խմբ․) և փոխհատուցել տրանսպորտային ծախսերը մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` առավելագույնը ընդհանուր 100 հազար դրամի չափով։

Այս միջոցառման մասին տեղեկատվությունը հրապարակվելու է միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում՝ socservice.am-ում։ Միջոցառման նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter