
Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպում է նախատեսվում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։
Ըստ վարչապետի կայքում հրապարակված տեղեկության՝ նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 6-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել