HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը մայիսի 21-ից կդադարեցնի Ֆինլանդիա գազի մատակարարումը

Газпром-ը ֆիննական Gasum ընկերությանը տեղեկացրել է մայիսի 21-ի առավոտյան ժամը 07:00-ից գազի մատակարարման դադարեցման մասին։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ 

Ֆինլանդիան գազի պակասի հարցը մտադիր է լուծել Balticconnector գազատարի միջոցով, որը գալիս է Էստոնիայից։ Gasum-ը պնդում է, որ առաջիկա ամիսներին կշարունակի գազ մատակարարել իր հաճախորդներին։ 

Ֆիննական ընկերությունը հրաժարվել էր գազի մատակարարման համար ռուսական պահանջով վճարել ռուբլով և մտադիր է դա վիճարկել արբիտրաժային դատարանում։

Reuters գործակալությունը գրում է, որ գազը, որը Ֆինլանդիան մատակարարում էր Ռուսաստանից, կազմում է այդ երկրի էներգասպառման միայն մոտ 5 %-ը։

Ռուսաստանը «ոչ բարեկամական» երկրներից պահանջել էր այս տարվա ապրիլի 1-ից մատակարարվող գազի համար վճարել ռուսական ռուբլով։ Եվրոպական երկրները հայտարարում են, որ դա արդեն իսկ կնքված պայմանագրերի խախտում է։ Բուլղարիան և Լեհաստանը արդեն հրաժարվել են գազի համար այդ սխեմայով վճարումից, որից հետո Ռուսաստանը դադարեցրել էր Արևելյան Եվրոպայի այդ երկրներ գազի մատակարարումը։ 

Ռուսական կառավարության հայտարարությունների համաձայն՝ ռուսական գազ ներկրող ընկերությունների մոտ կեսը Газпромбанк-ում արդեն իսկ հաշիվներ են բացել գազի դիմաց ռուբլով վճարելու համար։

Իլյուստրացիան՝ Dado Ruvic/Illustration/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter