HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մեկ ամսում լեռնահանքային արդյունաբերության ծավալները Հայաստանում 13,6%-ով նվազել են

2022թ. մարտին փետրվար ամսվա համեմատ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության ծավալները կրճատվել են 13,6%-ով։ Այս մասին են վկայում ԵՏՀ Վիճակագրական վարչության հրապարակած տվյալները։

Մեկ տարվա կտրվածքով՝ 2022թ. հունվար - մարտ ամիսներին, 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ լեռնահանքային արդյունաբերության ծավալները կրճատվել են 12,9%-ով։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալները մեկ ամսում նվազել են 1,3%-ով։ 2,9%-ով նվազել են նաև գազի, էներգամատակարարման ծավալները։

Աճ է գրանցվել վերամշակող արդյունաբերության մեջ՝ 4,7%, 2,1%-ով էլ աճել են ջրահեռացման համակարգի, թափոնների հավաքման և բաշխման հսկողության ծավալները։

Մեկ ամսում՝ 2022թ. մարտին փետրվար ամսվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են ԵԱՏՄ բոլոր երկրներում (9,5% աճ)՝ բացառությամբ Հայաստանի, որտեղ, ինչպես նշեցինք, ծավալները նվազել են։ Ամենաշատը՝ Ղրղզստանում՝ 28,6%-ով, Ռուսաստանում՝ 9,9%-ով, Ղազախստանում՝ 7,9% -ով և Բելառուսում՝ 3,2%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալները ԵԱՏՄ-ում-2022 մարտ
Infogram

Լեռնահանքային արդյունաբերությունը ԵԱՏՄ-ում մեկ ամսում աճ է գրանցել 10,6%: Ամենամեծ աճը գրանցվել է Ռուսաստանում՝ 11%-ով, որին հաջորդում է Ղազախստանը՝ 8,6%, ապա՝ Բելառուսը՝ 7,1%։  Ոլորտում, բացի Հայաստանից, անկում է գրանցվել նաև Ղրղզստանում՝ 8,3%։

Վերջինս առաջատար է վերամշակող արդյունաբերության մեջ. մեկ ամսում արտադրանքի ծավալներն աճել են 54%-ով։ Մնացած երկրներում նույնպես ոլորտում 4-10% աճ է գրանցվել։ Ընդհանուր աճը ԵԱՏՄ-ում մեկ ամսում կազմել է 10%։

Ջրահեռացման համակարգի, թափոնների հավաքման և բաշխման հսկողության ծավալները մեկ ամսում ԵԱՏՄ-ում նույնպես աճել են 7,3%-ով։ Ամենամեծ աճը գրանցվել է Ռուսաստանում՝ 7,6%, ամենքիչը՝ Ղազախստանում՝ 0,1%։

ԵԱՏՄ-ում մեկ ամում աճ է գրանցվել նաև գազի, էներգամատակարարման ոլորտում. ծավալներն աճել են 3,8%-ով։ Աճ գրանցվել է միայն ԵԱՏՄ 2 երկրում՝ Ռուսաստանում՝ 4,3% և Ղազախստանում՝ 3,1%։ Մնացած երկրներում  ծավալները նվազել են 2-8,5%-ով։

Ընդհանուր առմամբ՝ 2022թ. հունվար-մարտ ամիսներին ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 361,8 մլրդ ԱՄՆ դոլար. 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ թիվն աճել է 5,6%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter