HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին: Ըստ որոշման հավելվածի՝ հաստատվել է Հայաստանի կողմից հանձնաժողովի անհատական կազմը։ Այն է՝

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Մ. Սաֆարյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Գ. Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Հ. Հարությունյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ն. Ավագյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Ե. Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Ա. Մարտիկյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Դ. Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ

Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար

Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ։

Ադրբեջանական հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Նախիջևանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև մի շարք շրջանների ղեկավարներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter