HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Չալաբյանի գործընկերները կոչ են անում իշխանություններին շուտափույթ ազատ արձակել նրան

Կալանքի մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի գործընկերները Հայաստանի իշխանություններին ուղղված կոչ-հայտարարություն են տարածել՝ պահանջելով շուտափույթ ազատ արձակել նրան։ Ստորեւ՝ հայտարարության տեքստը։

«Մեր գործընկեր, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է առանց որևէ արժանահավատ ապցույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն, ի դեպ, արդեն իսկ ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Մենք՝ Ավետիք Չալաբյանի հետ hանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերներն ու համախոհները հանդես ենք գալիս հայտարարությամբ և կոչ ենք անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։ Հայտարարությունը՝ ստորև

Ավետիք Չալաբյանի նկատմամբ քննչական մարմինների ներկայացրած մեղադրանքի բովանդակությունը և հանգամանքները, դատարանի կողմից նրա կալանավորման որոշումը շատերի համար թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում, մեղմ ասած, կասկածելի են և անընդունելի: Նրան երկու ամսով ազատազրկելու որոշումը, ըստ էության, նշանակում է, որ ՀՀ դատաիրավական համակարգը Ավետիք Չալաբյանին համարում է արդարադատության իրականացման տեսանկյունից վտանգավոր:

Մենք` ներքոստորագրյալներս, անձամբ ճանաչելով Ավետիքին և բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունն ու ներդրումները, մասնագիտական կարողություններն ու գործնական կապերն աշխարհում, համարում ենք, որ նրա նկատմամբ կատարվածը ոչ միայն որոշակի վերաբերմունք է քաղաքական այլակարծությանը, այլև մեծ հարված է հասցնում հայրենադարձությանը, անվտանգությանը և Հայաստանի հեղինակությանը:

Մենք երաշխավորում ենք, որ Ավետիքը ոչ միայն վտանգ չի ներկայացնում մեր երկրի և ժողովրդի համար, այլև նրա պես մարդկանց ներկայությունը մեր կյանքում հույս է ներշնչում, որ մենք կարող ենք ունենալ որակապես և բարոյապես այլ Հայաստան:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել կայացրած որոշումները և շուտափույթ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին:

  1. Դավիթ Փախչանյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, գործարար
  2. Արթուր Ալավերդյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար
  3. Մանուկ Հերգնյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
  4. Իգոր Զարգարյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար
  5. Արմեն Խաչիկյան, «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ
  6. Արամ Փախչանյան, ուսուցիչ
  7. Արթուր Ջանիբեկյան, պրոդյուսեր
  8. Դավիթ Յան, ABBYY, iiko, Yva.ai, Plazius ընկերությունների, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, գիտությունների թեկնածու
  9. Ռուբեն Վարդանյան, Հասարակական գործիչ
  10. Վարդան Մարաշլյան, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն
  11. Ավետիք Քերոբյան, Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ
  12. Ռուբեն Հարությունյան, կրթության և մշակույթի ոլորտների գործարար, բարերար
  13. Մեսրոպ քահանա Արամյան
  14. Վարուժան Ավետիքյան, փաստաբան
  15. Արա Չալաբյան, Ամերիկյան համալսարանի դասախոս
  16. Հարություն Փախչանյան, Արմբերրի փբը տնօրեն
  17. Ջորջ Տաբակյան, «Սահման» ՀԿ համահիմնադիր
  18. Արամ Կայֆաջյան, Ֆինանսիստ
  19. Րաֆֆի Քասարջյան - «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
  20. Արտավազդ Մինասյան, «Կրիսպ» ընկերության համահիմնադիր
  21. Դավիթ Սահակյան, կրթության կառավարիչ
  22. Արթուր Բերդ, գիտությունների թեկնածու, գործարար
  23. Արմինե Առուստամյան, ԷկոՀելֆ ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն (CFO, EcoHealth)
  24. Արսեն Գալստյան, գործարար, բժիշկ, քաղաքացի
  25. Լևոն Ղազարյան, ներդրող
  26. Կարեն Մուսաելյան, ներդրումների և ռիսկերի փորձագետ, գիտությունների թեկնածու
  27. Կարո Սարգսյան, «Սպեցտորգ» առևտրային կազմակերպություն ԲԸ հիմնադիր (АО ТК «Спецторг»)
  28. Յուլիա Դանիելյան, գործարար
  29. Հայկ Գրիգորյան, ներդրումային կառավարիչ
  30. Ռուբեն Սիմոնյան, գործարար
  31. Սոնա Կոշեցյան, կրթական ծրագրերի ղեկավար
  32. Վահե Ամիրբեկյան, «Գուգլ» ընկերություն, տնօրեն, Հայաստանում մարդասիրական, կրթական և տեխնոլոգիական նախաձեռնությունների աջակից
  33. Էրիկ Հայրապետյան, Էրնսթ ընդ Յանգ ՓԲԸ գլխավոր տնօրեն
  34. Վարդան Բաբիկյան, «Պրոդէքսգրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն
  35. Հայկ Շեկյան, գործարար
  36. Արտակ Հովհաննիսյան, EPAM ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն
  37. Տիգրան Բունիաթյան, «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գործարար
  38. Տիգրան Կարապետյան, գործարար
  39. Գարեգին Գևորգյան, դասախոս
  40. Թաթուլ Խուդատյան, իրավաբան
  41. Խաչատուր Գասպարյան, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբան
  42. Թեւան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ
  43. Արամ Մեհրաբյան, «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն
  44. Արտաշես Վարդանյան, ScholarshipOwl ընկերության պրոդուկտի ղեկավար
  45. Ավետ Միրաքյան, SFI Holding-ի տնօրեն
  46. Նարեկ Աշուղաթոյան, իրավաբան
  47. Ալեքսանդր Խաչատուրյան, ТК & Partners իրավաբանական ընկերության գործընկեր
  48. Վազգեն Սարուխանյան, Իրավաբան
  49. Ահարոն Նուրոյան, իրավաբան, Գերմանիա
  50. Գագիկ Արզումանյան, տնտեսագետ
  51. Արթուր Դադասյան, «Իդեալ գրուպ» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն
  52. Աշոտ Դանիելյան, Գործարար
  53. Էմմա Մարաշլյան, Լուսանկարիչ
  54. Վահե Կևորկով
  55. Աշոտ Իսկանդարյան, տնտեսագետ
  56. Սեյրան Բաղդասարյան, Հասարակական գործիչ
  57. Գևորգ Մխիթարյան, Գործարար
  58. Ժենյա Ազիզյան․ մաթեմատիկոս
  59. Սևակ Հովհաննիսյան, տնտեսագետ
  60. Իռեն Կոսեյան, Մաշկաբան
  61. Կարեն Ղազարյան, ներդրող
  62. Վահան Վարդանյան, գործարար և Da Vinci Capital վենչուրային գործնկեր
  63. Արամ Մանուկյան
  64. Աննա Կարապետյան, նախկին պատգամավոր, փաստաբան
  65. Մովսես Ձավարյան, գործարար
  66. Վախթանգ Աբրահամյան, Ֆինանսիստ
  67. Արման Ջիլավյան, Ավրորա մարդասիրական Հիմնադրամի ղեկավար
  68. Կարեն Սիմոնյան, «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
  69. Արտակ Ապիտոնյան, արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար
  70. Ռուբեն Կարապետյան, արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  71. Սևան Կաբակյան
  72. Իգոր Ազնաուրյան, Բժշկական և տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,
  73. Ահարոն Պապոյան, ֆինանսիստ, Մոսկվա
  74. Դավիթ Հարությունյան, տնտեսագետ
  75. Վահան Զանոյան, Գրող, հրապարակախօս, տնտեսագէտ
  76. Ադամ Կաբլանյան, Ներդրող
  77. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
  78. Գարիկ Հայրապետյան, միջազգային համագործակցության մասնագետ
  79. Արա Ջաբրայան,
  80. Կարեն Հարությունյան, պատմական գիտությունների թեկնածու
  81. Սերգեյ Կալենջյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր տնտեսագետ
  82. Վարդուհի Զախարյան, ՏՏ պրոդուկտ մենեջեր
  83. Կոնստանտին Սարոյան, Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար
  84. Ռուբեն Հայրապետյան, Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  85. Կարեն Կարապետյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, տեխնոլոգիայի խորհրդատու

Հիշեցում։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն, ի դեպ, արդեն իսկ ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է:

Լուսանկարում՝ Ավետիք Չալաբյանը (ձախից առաջինը)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter