HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Փյունիկը» հռչակվեց Հայաստանի չեմպիոն

Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում 1։0 հաշվով պարտության մատնեց «Արարատին» և հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ «Փյունիկն» իր պատմության մեջ 15-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։

31-րդ տուրից առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» հավասար միավորներ ունեին՝ 71, սակայն «Փյունիկը» մեկ խաղ պակաս էր անցկացրել։ Առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն հռչակվելու համար «Փյունիկին» անհրաժեշտ էր հաղթել «Արարատին» և 3 միավորի առավելություն ստանալ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, ինչը և «Փյունիկը» արեց` վաստակելով 74 միավոր։

Եվ եթե նույնիսկ վերջին տուրում «Արարատ-Արմենիան» հաղթանակ տանի և «Փյունիկը» պարտվի, միևնույն է՝ հավասար միավորների դեպքում չեմպիոնը հենց «Փյունիկն» է, քանի որ միմյանց միջև հանդիպումներում առավելություն ունի «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։

Հարկ է նշել, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի ձմեռային դադարից առաջ «Արարատ-Արմենիան» 8 միավորով գերազանցում էր «Փյունիկին», սակայն Եղիշե Մելիքյանի սաները կարողացան օգտվել մրցակցի սայթաքումներից և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ «Փյունիկը» վերջին անգամ Հայաստանի առաջնության հաղթող էր դարձել 2015 թվականին։

Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 28-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter