HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջակում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից:

Օրենքի նախագծում նշվում է, որ օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված լինելու՝ օրենքով սահմանված պայմանին ծնողը բավարարելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին։

Նախագծով առաջարկվում է՝

  1. խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,
  2. խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը չի կարող գերազանցել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը:

Նշենք, որ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի։ Եվ ըստ այդմ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին այս առաջարկությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter