HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Բազեյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Երևանում այսօր բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն է, տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը։ Մինչև 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Բազեյանը եզրափակչում պարտվեց բելգիացի Վասիլե Ուստուրոյին և դարձավ արծաթե մեդալակիր։

Արթուր Բազեյանն իր պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ մրցավարների որոշմամբ՝ 4։1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիթֆչիին։ Կիսաեզրափակչում Բազեյանը լուրջ դիմադրության հանդիպեց, մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Խավիեր Իբանյես Դիասն էր։ Մրցավարները 3։2 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին և Բազեյանը դուրս եկավ եզրափակիչ։

Ոսկե մեդալի համար պայքարում Բազեյանին դիմակայեց Բելգիայի ներկայացուցիչ Վասիլե Ուստուրոյը։ Անզիջում պայքարում մրցավարների որոշմամբ 3։2 հաշվով հաղթանակ տարավ բելգիացին, իսկ Արթուր Բազեյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Մեծահասակների Եվրոպայի առաջնություններում սա Բազեյանի առաջին մեդալն էր։

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտեն նաև 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։ Նախօրեին 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter