HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյան. «ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները»

2021-ին ունեցանք 5.3% տնտեսական աճ ունեցանք, չնայած ի սկզբանե կանխատեսված էր 3,1 %: Բյուջեի եկամտային մասը գերակատարել ենք 147 միլիարդ դրամով:

Այս մասին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը:

«Մենք հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ, երբ ՀՆԱ-ի 22,7 %-ը արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: 2021-ի ընթացքում 146 միլիարդ դրամի ԱԱՀ-ի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 միլիարդ դրամ, 2017-ի նկատմամբ 140 %-ով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: 2021-ի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողների ստացված որևէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: ԱԱՀ-ի գծով մենք պարտքի խնդիրը լուծել ենք»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը որքան ժրաջան է հարկեր հավաքագրելու գործում, նույնքան ժրաջան է գումարները քաղաքացիներին վերադարձնելու հարցում:

Նա ներկայացրեց քաղաքացիներին վերադարձված եկամտային հարկի տարբեր ցուցանիշները, ըստ որոնց եթե 2017-ին վերադարձվել է 2 միլիարդ 417 միլիոն եկամտային հարկ, ապա 2021-ին վերադարձվել է 32 միլիարդ 640 միլիոն եկամտային հարկ:

«Ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական, տնտեսությունը դիմակայունություն է ցույց տալիս, լավատեսության ֆոնը էականորեն բարելավում է այն ուղևորահոսքերը, որ այսօր ունենք, մենք տեսնում ենք, որ դեպի Հայաստան ուղևորահոսքերը էականորեն աճում են, և արդեն բավական լավատեսական ցուցանիշներ են ի հայտ գաիս, երբ Հայաստան ժամանողների ու մեկնողների սալդոն դրական է»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց` պետությունը բոլոր գործարքները անկանխիկ տարբերակով դարձնելու ճանապարհով է գնում, օրենսդրության փոփոխության համաձայն` բնակարան և մեքենա վաճառելը չի կարող լինել կանխիկ եղանակով:

«Ուզում եմ նաև ընդգծել մեր քաղաքական վճռականությունը, որ մենք պետք է ներդնենք համընդհանուր հայտարագրման համակարգ, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին` 2023-ի եկամուտների համար, որը և տնտեսական, և քաղաքական, և քաղաքակրթական նշանակություն ունի»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարվանից ուժի մեջ է մտել գույքահարկի նոր համակարգը, որը էականորեն ուժեղացնելու է ՏԻՄ մարմինները և նաև քաղաքակրթական նշանակություն է ունենալու: Փաշինյանի կարծիքով` հանրության կյանքում տնտեսական հաշվարկը ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների:

Մեկնաբանություններ (3)

Mher Kalousdian
This initiative is designed for "private" citizens. Armenia doesn't need people who hide their ill-gotten gains. People who don't want to decalre their revenues should be prosecuted. Armenia will remain a "poor country" if it continues to let oligarchs avoid paying taxes to the state.
Yedvart Kalusdyan
Nice way to chase Businessmen out of the country, so Armenia remains poor country.
Տ. Մարգարյան
Մարդ երբ տարրական կրթություն չի ստանում, ցանկացած նորություն նրա համար հսկայական բացահայտում է դառնում, քաղաքակրթական նշանակություն է ստանում: Հիմա սա, անտեղյակ լինելով, թե համատարած հայտարարագրումը պետությանն ինչ է տալու, որ հայտարարագրումից հրաժարվում են եվրոպական երկրները՝ աննպատակ ու չափազանց ծախսատար լինելու պատճառով (օրինակ՝ Ֆրանսիան), համարում է, որ դա քաղաքակրթական կամ տիեզերական նշանակություն ունի: Իր համար՝ միգուցե, բայց պետությունը փորձադաշտ չէ՝ սեփական տգիտությունը հաղթահարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter