
«Հետք Մեդիա Գործարան»-ը ծրագրի ղեկավար է փնտրում
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը ծրագրի ղեկավար է փնտրում «Հետք Մեդիա Գործարան»-ի համար։
Աշխատանքի վայրը՝ Երեւան
Տեւողությունը՝ 1 տարի
Մեկնարկը՝ օգոստոսի 1, 2022
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 25
Դիմելու հայտը՝ այստեղ
Աշխատանքի նկարագրությունը
«Հետք Մեդիա Գործարան» ծրագրի ղեկավարը պետք է ապահովի Գործարանի կրթական գործընթացի անխափան իրականացումը, միջոցառումերի կազմակերպումը, կրթական եւ տեխնիկական աջակցության բաժինների պատասխանատուների, դասախոսների և վարչական թիմի աշխատանքը։
Աշխատանքային պարտականությունները
- Հետևել Հետք Մեդիա Գործարանի կրթական գործընթացի իրականացմանը, կառավարել Մեդիա Գործարանի վարչական թիմը, հետևել և ապահովել Գործարանի սարքավորումների պատշաճ օգտագործումն ու սպասարկումը,
- կազմակերպել ամենշաբաթյա ժողովներ դասախոսների և թիմի հետ,
- հասանելի լինել ուսանողների, դասախոսների և թիմի անդամների հետ անհատական հանդիպումների և քննարկումների համար,
- դասախոսների հետ քննարկել տարեկան կրթական ծրագիրը և ապահովել առանձին կրթական պլանների համապատասխանությունը Հետք Մեդիա Գործարանի գաղափարախոսությանը և նպատակներին,
- վերհանել և Հետք Մեդիա Գործարանի խորհրդին ներկայացնել կրթական գործընթացում առաջացած հնարավոր խնդիրներն ու լուծումներ առաջարկել,
- ապահովել հաղորդակցությունը դոնոր կազմակերպության հետ,
- կազմակերպել Հետք Մեդիա Գործարանի ուսանողների մեդիա արտադրանքի պատրաստման եւ հրապարակման գործընթացը,
- Հետք Մեդիա Գործարանի սոցիալական մեդիայի պատասխանատուի հետ մշակել ամենամսյա սոց. մեդիա ռազմավարությունը, հետևել սոց. մեդիայի էջերով հրապարակվող բովանդակության որակին,
- կազմել ծրագրային հաշվետվություններ և ծրագրի առաջընթացի վերաբերյալ տրամադրել միջանկյալ գրավոր տեղեկություններ (հաջողության պատմություններ, մարտահրավերներ, քաղված դասեր և այլն),
- նախաձեռնել ֆոնդահայթայթում (Հետք Մեդիա Գործարանի կայունությանն ուղղված նոր դրամաշնորհային ծրագրերի և բյուջեների կազմում), ուսումնասիրել և առաջարկել Գործարանի գործունեությունը ընդլայնելու հնարավորություններ,
- հետևել գնումներին և ծախսերին, համոզվել, որ ծախսերը կատարվում են հաստատված դրամաշնորհային նպատակներին համապատասխան։
Անհրաժեշտ որակավորումը
- Բակալավրի կամ մագիստրոսի կոչում (արտասահմանյան բուհ ավարտած լինելը կդիտվի որպես առավելություն)։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման, ռազմավարական կառավարման, կրթության, մեդիա արտադրության, հաղորդակցության և/կամ այլ համապատասխան ոլորտներում։
- Հայերենի եւ անգլերենի գերազանց իմացություն, անգլերեն գրելու գերազանց հմտություններ։
- Ծրագրերի ղեկավարման, թիմի եւ ֆինանսական միջոցների կառավարման փորձ։
- Դրամաշնորհների և դրամաշնորհատու միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ։
- Մեդիա ոլորտում աշխատանքի փորձ, Հայաստանի մեդիա դաշտի իմացություն։
- Նորարարական մեդիա ֆորմատների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք լրացնել հայտը։
Միայն առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Աշխատանքի մեկնարկ՝ օգոստոսի 1, 2022, փորձաշրջան՝ 3 ամիս
Հետք Մեդիա գործարան ծրագրի մասին՝ հղումով։
Մեկնաբանել