HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամատրի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը։

Չիրացնելով պոկում վարժության առաջին հնարավորությունը՝ Ռաֆիկ Հարությունյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 155 կգ, ապա նաև կարողացավ իր գլխավերևում պահել 160 կիլոգրամանոց ծանրաձողը՝ այս վարժությունում նվաճելով փոքր արծաթե մեդալ։

Հրում վարժությունում հայ ծանրորդն արդեն իրեն հավասարը չուներ։ Առաջին մոտեցմամբ Ռաֆիկ Հարությունյանը վստահորեն հրել է 187 կգ, ապա նաև՝ 194 կգ, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվել է, քանի որ արդեն իսկ ապահոված է եղել հրում վարժության ոսկին ու չեմպիոնական տիտղոսը։

Այսպիսով, երկամարտի 354 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը իր կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող մյուս ծանրորդը՝ Կարեն Մարգարյանը, երկամարտի 337 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Վաղը՝ հունիսի 2-ին, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը, իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը:

Լուսանկարը՝ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter