HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախում ապրողների իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը․ Արմեն Գրիգորյան

«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը»,- այս մասին Կառավարության հունիսի 2-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Խոսելով սամանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի՝ Մոսկվայում կայանալիք հաջորդ հանդիպման մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ աշխատանքային խմբերը շարունակելու են քննարկել, թե ինչպես են առաջ տանելու այդ գործընթացը, և օրակարգում, որպես առաջին հանդիպման շարունակություն, լինելու են սահմանազատմանն ու սահմանագծմանը վերաբերող հարցեր։

Լրագրողի հարցին, թե ինչու է հայկական կողմի հանձնաժողովի թիվը կրկնակի պակաս ադրբեջանականից՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Հանձնաժողովի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը միշտ էլ պատրաստություն է անցնում»։

Ըստ Գրիգորյանի՝ ցանկացած լարում սահմանին բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա։ Դա էր պատճառը, որ հայկական կողմը սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էր հայելային ձևով հետ քաշել զորքերը, որպեսզի սահմանին կայունություն լինի։ 

«Սահմանային կայունությունը շարունակում է մնալ մեր օրակարգում, կքննարկենք և հուսով ենք լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- նշեց նա։

«Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Շառլ Միշելը պարզաբանումներով հանդես եկավ, քանի որ հայկական կո՞ղմն էր խոսել դրա անհրաժեշտության մասին»,- հարցրին Գրիգորյանին։ «Մայիսի 22-ի հանդիպումից հետո շարունակական աշխատել ենք Բրյուսելի հետ։ Բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են և չեն համապատասխանում այն օրակարգին, որը քննարկվել է Բրյուսելում, մեր գործընկերների հետ այս հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում և բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
Ես, եթե լինեի նորզելանդացի, պատկերացում չունենայի Արցախի ու արցախյան պատմության մասին, կարդալով հայկական այս Kissinger-ի մտքերը, առաջին բանը, որ կմտածեի, սա է. մարդը չի տիրապետում տրամաբանության դպրոցական մակարդակի կանոններին. հավի կարգավիճակը չի կարող պայմանավորվել նրա ածած ձվով: Ով և ինչպես է քեզ համոզել, որ « իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը»? Որ նորզելանդացին կհավատա այդբովանդակ տափակությանը, էլ չասեմ Արցախցին, ում հարևանին կամ ազգականին մորթել են ալլահագբար բոռալով... Այդ մտքերի հեղինակը կարող է գեթ ՄԵԿ հայի մատնացույց անել, ով ապահով ապրում է օրինակ՝ Կովսականում, ու ստացել է կարգավիճակ (ողջ մարդու, ոչ թե դիակի)? Ասեք ձեր ասելիքը մինչև վերջ և միանգամից, թե չէ ձեր դիվանագիտությունը դառնում է, առնվազն, ծիծաղելի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter