HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռոմանոս Պետրոսյանն իշխանափոխությունը բացառում է. ընդդիմությանը կոչ է անում վերադառնալ ԱԺ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վստահ է` ընդդիմության գործողությունները չեն կարող հանգեցնել իշխանափոխության: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Խորհրդարանական ընդդիմադիր ուժերն արդեն մեկ ամսից ավելի է՝ փողոցում են և որոշակի գործընթացներ են ուզում հարուցել, բայց էդ գործընթացները չեն կարողանում հատել մի քանի հազար, առավելագույնը մեկ, մեկուկես տասնյակ հազար քաղաքացիների կոնսոլիդացիան: Ակնհայտ է, որ մեր հանրությունը առնվազն քաղաքացիական ակտիվություն, իրավագիտակցություն դրսևորող հանրության շերտը անմասն է մնում այդ գործընթացներից»,-ասում է Պետրոսյանը:

Պետրոսյանի համոզմամբ` Հայաստանում առանց ժողովրդի մասնակցության որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում՝ նաև իշխանափոխություն, անհնար է:

«Ես մեր գործընկերներին խորհուրդ կտամ վերադառնալ խորհրդարան»,- ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց.

«Ես իմ կարգավիճակով պայմանավորված` քաղաքական զսպվածություն պիտի դրսևորեմ ու այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են որոշակիորեն ներգործել բանակցային գործընթացի վրա, բնականաբար, կաշկանդված եմ ու չեմ կարող ինձ թույլ տալ»:

Մեկնաբանություններ (1)

Mariam Hovanesyan
Because the police force being bribed (aka bonus) to take Pashinyan side.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter