HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Չսահմանված տեղերում առևտուր անելու դեպքում ապրանքը կարող է բռնագրավվել ՏԻՄ-ի որոշմամբ․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը առաջարկում են տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ) լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:

Համապատասխան օրենքի նախագծերի փաթեթը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքի 24-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է, որ առարկաների բռնագրավումը կարող է կիրառվել որպես լրացուցիչ կամ հիմնական տույժ, սակայն սահմանված չէ, թե որ դեպքերում։ Այժմ նախատեսվում է լրացում կատարել օրենսգրքի 162-րդ հոդվածում՝ նախատեսելով, որ ոչ սահմանված տեղերում և պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կարող է պատժվել այդ թվում առարկաների բռնագրավմամբ։

«Երևան քաղաղում տեղական ինքնակառավարման» մասին և «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքներում լրացում կատարելով էլ՝ նախատեսվում է համայնքների ղեկավարներին լիազորություն վերապահել՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների բռնագրավում իրականացնել։

Առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է ոչ սահմանված տեղերում առևտուր անելու դեպքերի կտրուկ նվազում։

Հավելենք, որ այս նախագծերի փաթեթը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter