HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով բժշկական կենտրոններ է դիմել 42 անձ․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են:

«Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության բողոքի ակցիան այսօր ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով։

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվել էր կառավարության շենքի մոտ, ապա ցուցարարները շրջափակել էին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, իսկ հետո շարժվել դեպի կառավարական ամառանոց։

Այստեղ ցուցարարների նկատմամբ իրավապահները, ըստ մամուլի հրապարակումների, կիրառել են հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ, նաև բերման են ենթարկել ցուցարարներին: 

Հիշեցնենք, որ ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստն այսօր տապալվել էր՝ քվորում չլինելու պատճառով։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին հայտարարություն ընդունել Արցախի վերաբերյալ, որով կամրագրվեր, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը՝ հայտարարելով, որ դա կեղծ քաղաքական օրակարգ է եւ նման հայտարարությունը կարող է սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter