
Սլովակիայում գնացքների բախման հետևանքով տուժել է 74 մարդ
Սլովակիայում ուղևորատար գնացքի և երկաթուղային լոկոմոտիվի բախման հետևանքով, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 74 մարդ։ Deutsche Welle-ն, հղում անելով տեղական ոստիկանության հայտարարությանը, նշում է, որ 59 մարդ ստացել է թեթև վնասվածք, 11-ը՝ միջին աստիճանի, 4-ը՝ ծանր։ Նրանցից 34 մարդ տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ։
Ընդհանուր առմամբ բախման պահին գնացքում եղել է մոտ 100 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Սլովակիայի հյուսիս-արևմուտքում՝ Վրուտկի քաղաքի մոտ։ Ոստիկանությունը պարզում է պատահարի պաճառները։
Բրատիսլավայում տրանսպորտի և շինարարության նախարարությունն ու պետկական երկաթուղային ընկերությունը սլովակական TASR պետական տեղեկատվական գործակալությանը հաստատել են պատահարը։ Գործակալության փոխանցմամբ՝ ուղևորատար գնացքը անսարքության պատճառով կանգ էր առել երկաթուղային գծերի մոտ այն ժամանակ, երբ նրան հարվածել է լոկոմոտիվը, որը գնացքին պետք է տեխնիկական օգնություն ցուցաբարեր։
Երեկ երկաթուղային մեկ այլ պատահար էր տեղի ունեցել Գերմանիայի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքից ոչ շատ հեռու, երբ մարդատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Առնվազն 3 մարդ զոհվել է, մոտ 60 ուղևոր էլ վիրավորվել։ Ռոզենհեյմի ոստիկանությունը հայտնել էր, որ նրանցից 16-ի վիճակը ծանր է։
Լուսանկարը՝ TASR գործակալության
Մեկնաբանել