HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Marriott հյուրանոցների ցանցը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Marriott International ընկերությունը դադարեցնում է Ռուսաստաում իր հյուրանոցների աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մենք եկել ենք եզրահանգման, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության կողմից մտցված նոր սահմանափակումները, անհնարին են դարձնում Marriott-ի կամ ռուսական շուկայում նրա ֆրանշիզաների գործունեությունը։ Այդ իսկ պատճառով մենք որոշում ենք ընդունել դադարեցնել Ռուսաստանում Marriott International-ի բոլոր գործառնությունները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունների ցանցը նշում է, որ իր համար շուկայում 25 տարվա աշխատանքից հետո դժվար կլինի դադարեցնել բոլոր գործառնությունները։ Ռուսաստանում այս տարիների ընթացքում գործում էր Marriott-ի 23 հյուրանոց։

Մարտին Marriott-ը դադարեցրել էր Ռուսաստանում նոր հյուրանոցների բացումն ու ներդրումները։ Ընկերությունը նաև փակել էր իր ռուսական գրասենյակը։

Լուսանկարը՝ adigitalboom.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter