HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում դարձավ փոխչեմպիոն:

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը մեկնարկեց 172 կիլոգրամից և հաջողությամբ բարձրացրեց այն: Այնուհետև կարողացավ գլխավերևում պահել 176 կգ ծանրաձողը և պոկում վարժությունն ավարտեց այդ արդյունքով:

Հրում վարժությունում Սամվել Գասպարյանը վստահորեն կատարել է բոլոր 3 մոտեցումները՝ մեկը մյուսի հետևից հրելով 208, 211 և 214 կիլոգրամանոց ծանրաձողերը:

Երկամարտի 390 կգ արդյունքով  Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նա ընդամենը երկու կիլոգրամ զիջեց չեմպիոն դարձած բուլղարացի Դավիդ Ֆիշերովին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում Գասպարյանը չեմպիոն էր դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter