HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն․ հունիսի 3-ին բախումների ժամանակ լուսաձայնային հատուկ միջոցներ են կիրառվել, որոնք ժամկետանց չեն եղել

Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։

«Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող Հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով: Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության բողոքի ակցիան հունիսի 3-ին ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով։

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվել էր կառավարության շենքի մոտ, ապա ցուցարարները շրջափակել էին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, իսկ հետո շարժվել դեպի կառավարական ամառանոց։

Այստեղ ցուցարարների նկատմամբ իրավապահները, ըստ մամուլի հրապարակումների, կիրառել են հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ, նաև բերման են ենթարկել ցուցարարներին: 

Հիշեցնենք, որ ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը հունիսի 3-ին տապալվել էր՝ քվորում չլինելու պատճառով։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին հայտարարություն ընդունել Արցախի վերաբերյալ, որով կամրագրվեր, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը՝ հայտարարելով, որ դա կեղծ քաղաքական օրակարգ է եւ նման հայտարարությունը կարող է սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter