HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ» ֆոտոցուցահանդեսը

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցահանդեսը։ Սա լուսանկարչի առաջին ցուցահանդեսն է Հայաստանում և կրում է «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ». հայ հիշողության հետքերը» խորագիրը։ 

Ցուցահանդեսը ներկայացնում է հեղինակի մոտ երեսուն տարվա աշխատանքը։ Այդ ընթացքում Անտուան Ագուջյանը լուսաբանել է Իրաքի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները։ Հեղինակը մինչև 2015թ․ լուսանկարել է սև ու սպիտակով, դրանից հետո միայն սկսել է աշխատել նաև գույների հետ։

Անտուան Ագուջյանի մեծ ծնողները ցեղասպանությունից փրկվել ու, ի վերջո, հաստատվել են Ֆրանսիայում, որտեղ էլ լուսանկարիչը ծնվել է։ Նրա խոսքով՝ ինքը փորձել է պատկերների մեջ ներդնել ցեղասպանությունից մազապուրծ տատիկների ու պապիկների կտակած մշուշոտ պատմությունները, 1915թ. հայերի մասին պատմություններ

Ցուցահանդեսը ներկայացնում են Բեռնար Գանիմյանը և «Ազնավուր» հիմնադրամը։ Ցուցահանդեսի գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գասկոնի թատրոնը, «Երազ» պարային համույթը, MyOuai ընկերությունը, «Մուսկարի» ընկերությունը և «Արմենիա» հիմնադրամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter