HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Պողոսյան

«Ես եմ, ես կա՛մ». բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 25 արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված 25 արվեստագետ երիտասարդներին նվիրված «Ես եմ, ես կա՛մ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նրանց աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական գործեր: Ցուցահանդեսից բացի հրատարակվել է նաեւ 25 արվեստագետների աշխատանքների պատկերագիրք (կատալոգ): Նախագծի հեղինակն ու համակարգողը Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն է: 

25 արվեստագետներն են՝ Արթուր Ասրյան, Գեւորգ Արշակյան, Մորիս Գրիգորյան, Գոռ Հակոբյան, Հովհաննես (Ջոն) Մազմանյան, Հայկ Նալբանդյան, Տարոն Ֆիլիպոսյան, Գոռ Ավագյան, Վահագն Ավանեսյան, Գոռ Ավետիքյան, Արթուր Բալասանյան, Անդրանիկ Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Արտակ Թովմասյան, Աժդահակ Կիրակոսյան, Ալիկ Հախվերդյան, Խորեն Հաջաթյան, Արման Հարությունյան, Հարություն Ղազարյան, Հակոբ Մելիքսեթյան, Միսակ Մկրտչյան, Վիգեն Մուրադյան, Արամ Պողոսյան, Մուշեղ Վարդանյան, Էդգար Տոնականյան: 

Նախորդ տարվա մայիսին միությունը հրատարակել էր «Հնչող ձայներ» գիրքը, որտեղ ներկայացված էին 44-օրյա պատերազմում զոհված 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի եւ Արցախյան առաջին ազատամարտում զոհված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանը: 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 9-ը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter