
Ընդդիմության հավաքը Լավրովի այցի առիթով (լուսանկարներ)
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Միրզոյանի եւ Լավրովի երևանյան հանդիպման առիթով Դիմադրության շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթով եկավ ԱԳՆ։ Առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը երթով գալիս է արտաքին գերատեսչության նստավայր․ երբեմն ոստիկանությունը շրջափակում է շենքի մուտքերը, այս անգամ, սակայն, ոստիկանական պատով արգելափակված էին նաև Վազգեն Սարգսյան փողոցը, հարևան գերատեսչությունների շենքերի, կառավարության և նույնիսկ Աբովյան փողոցում գտվող «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի մուտքերը, որի մոտով անցել էր ընդդիմադիրների երթը։
«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այսպիսով ցանկանում են մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնել, որ պարտվածի դիրքից բանակցողը չի արտահայտում ժողովրդի կամքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել