HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ձեռնաշթաներով ակցիա՝ քաղբանտարկյալների համար (լուսանկարներ)

«Դիմադրություն» շարժման երիտասարադները հունիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ ձեռնաշղթաներով ակցիա իրականացրին՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների։ 

Քաղաքացիներն այսպիսով իրենց զորակցությունն էին հայտնում քաղաքական բանտարկյալներին, որոնց թիվը շատացել է հատկապես վերջին մեկուկես ամսում՝ իշխող ուժի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին իր աշխատավայրից բերման են ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին, ում կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter