HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի գինու պատմության թանգարանը լոնդոնյան մրցույթում ճանաչվել է տարվա բացահայտում եւ երկրի այցեքարտ 

Այս տարի կայացած «Wine Travel Awards» ամենամյա միջազգային մրցույթին գինու զբոսաշրջության ոլորտում Հայաստանի գինու պատմության թանգարանը մրցանակի է արժանացել։ Ամենամյա այս մրցույթին մասնակցում են ոչ միայն գինու զբոսաշրջության ոլորտում կայացած միջազգային ընկերություններ, այլեւ նորաստեղծ կազմակերպություններ կամ կառույցներ։

Թանգարանի տնօրենը ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Հայկ Գյուլամիրյանն է։ «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով մրցույթին, նա ասում է, որ այն ինովացիոն կոնցեպտ ունի, եւ քվեարկության փուլերն անցնում են օնլայն։

Ամբողջ աշխարհից քվեարկում են տարբեր անվանակարգերում մրցող մասնակիցների օգտին։ Իսկ վերջին փուլն, ըստ Գյուլամիրյանի, արդեն Լոնդոնում ժյուրիի ընտրությամբ է անցկացվում։

Հայկ Գյուլամիրյանը նշում է, որ Հայաստանի գինու պատմության թանգարանն օնլայն քվեարկությամբ հենց սկզբից էլ եղել է առաջատարներից։ «Հետո արդեն վերջնական արդյունքների հրապարակմամբ իմացանք, որ հաղթել ենք հանրային քվեարկությամբ՝ որպես տարվա բացահայտում եւ երկրի այցեքարտ։ Այն թանգարանին նախեւառաջ կտա եռանդ՝ հետագայում եւս հանրահռչակելու հայկական մշակույթը տեղական եւ միջազգային հարթակներում»,- ասում է թանգարանի տնօրենը։

Հիշեցնենք, որ Հայաստանի գինու պատմության թանգարանը դեռ մեկ տարի էլ չկա, ինչ բացվել է։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանի հարեւանությամբ։ Թեեւ թանգարանը ստեղծվել է գործարանի հիմնադիրների կողմից, դիտարկվում է որպես առանձին կառույց՝ գործարանից անկախ։

Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ թանգարանի նպատակը գինու զբոսաշրջության հանրահռչակելն ու տարածաշրջանը գինու երթուղիներից մեկը դարձնելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter