
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում է
Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին և ներկայացուցչության անձնակազմին։ Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին:
ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովիկողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը:
Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատանքը:
ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո:
Մեկնաբանել