
Ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծն օրակարգ չներառվեց
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ չընդգրկվեց:
ԱԺ փոխխոսնակ, նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում ասաց, որ հայտարարության նախագիծը ընդգրկվել էր օրակարգի երրորդ բաժնում, քանի որ գլխադասային հանձնաժողովը հարցը չի քննարկել և եզրակացություն չի ներկայացրել:
Նախագծի հիմնական զեկուցողը բացակայում էր, ուստի այն օրակարգ ընդգրկելու հարցը քվեարկության դրվեց առանց քննարկման:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը շարունակում է իր բոյկոտը: Հունիսի 3-ին այս հայտարարության օրակարգով ընդդիմությունն արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն այն չկայացավ, քանի որ քաղաքական մեծամասնությունը չէր եկել նիստին: Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց` չեն մասնակցելու քվեարկությանը:
Նախագիծը ստացավ 0 կողմ, 0 դեմ ձայներ և չընդգրկվեց օրակարգ:
Մեկնաբանել