HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը

Գերմանիայում կորոնավիրուսի օմիկրոն տարբերակի շարունակվող ալիքի ֆոնին կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի պաշտոնական թիվը։ Deutsche Welle-ի փոխանցմամբ, որը հղում է անում Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալներին, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 105 840 նոր դեպք, ինչը 104 030-ով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։

Հունիսի 7-ին, եռօրյա հանգստյան օրերից հետո առաջին աշխատանքային օրը, այս ցուցանիշը 1750 էր։ RKI-ը նշում է, որ տոնական օրերի և դրանից հետո առկա տվյալները կարող են էականորեն տարբերվել իրական իրավիճակից, քանի որ այդ օրերին քիչ թվով թեստեր են արվել և ուշացել է որոշ տեղերից տեղեկատվության ժամանակին փոխանցումը։ Բացի այդ, փորձագետները վստահ են, որ վարակվածների իրական թիվը գերազանցում է պաշտոնական թիվը, քանի որ COVID-19-ով վարակված բազմաթիվ անձինք չեն հանձնում ՊՇՌ-թեստ, այդ իսկ պատճառով չեն հայտնվում վիճակագրության մեջ։

Այսպիսով, Գերմանիայում վարակման յոթօրյա ցուցանիշը 100 000 բնակչի թվաքանակով հասել է մինչև 447,3 դեպքի։ Նախօրեին այն կազմել էր 331,8, մեկ շաբաթ առաջ՝ 199,9 դեպք, իսկ մեկ ամիս առաջ՝ 477,0։ Այդ երկրում կորոնավիրուսից մահացության թիվը հասել է 139 914-ի։

Լուսանկարը՝ John Macdougall/Pool via REUTERS/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter