
«Հետքի» լրագրողի գործով կկայացվի վճիռ
Գյուղապետն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով այսօրվա դատական նիստին ներկայացել էր միայն պատասխանող Ադրինե Թորոսյանը: Նախորդ նիստին գործը քննող դատավոր Վարդուհի Հովնանյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ նշվել էր, որ նա, խախտելով դատավարական նորմերը, նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացնում`առանց պատասխանող կողմի կարծիքը հարցնելու:
Միջնորդությունից հետո, ի տարբերություն նախորդ նիստերի, դատավորն այսօր հաշվի առավ պատասխանողի կարծիքը`նիստը կողմերի բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ: Պատասխանողը չառարկեց:
Դատավոր Հովնանյանը հրապարակեց գործում առկա նյութերը և հեռացավ խորհրդակացական սենյակ`վճիռ կայացնելու: Սույն գործով վճիռը կհրապարակվի մայիսի 29-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել