Արդեն երրորդ ամիսն է՝ պարտված գյուղապետը կամովին չի կատարում դատարանի վճիռը, ուստի քաղաքացիական գործով նախկին պատասխանող, իսկ այժմ պահանջատեր Ադրինե Թորոսյանը դիմել է ԴԱՀԿ՝ նախկին գյուղապետի նկատմամբ կատարողական վարույթ հարուցելու պահանջով:
Ստացվել է Լեռնապատի գյուղապետն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով մայիսի 29-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի կայացրած վճիռը, որով մերժվել է լրագրողի դեմ հայցը:
Միաժամանակ դատարանը Վանո Եղիազարյանին պարտավորեցրել է հօգուտ Ադրինե Թորոսյանի վճարել 150 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս: Մինչդեռ գյուղապետն ինքն էր դատարանի միջոցով լրագրողից պահանջում սկզբում 1 միլիոն դրամ, ապա 1 լումա, ինչպես նաև դատական...
Սակայն մինչև նյութական փոխհատուցում սահմանելը պետք է նախապատվությունը տալ պատճառված վնասի վերականգնման ոչ նյութական միջոցներին՝ ներողություն, հերքում, պատասխանի հրապարակում:
Վճռաբեկ դատարանը հօգուտ Լեռնապատի բնակիչ Բորիս Աշրաֆյանի է լուծել զրպարտության մեղադրանքով հարուցված հայցը: Աշրաֆյանը գյուղի 10 բնակիչներից մեկն է, որոնց դեմ գյուղապետ Վանո Եղիազարյանը հայցեր էր ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝...
Միջնորդությունից հետո, ի տարբերություն նախորդ նիստերի, դատավորն այսօր հաշվի առավ պատասխանողի կարծիքը`նիստը կողմերի բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ: Պատասխանողը չառարկեց:
Գյուղապետն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Վարդուհի Հովնանյանը չի իրականացնում անկողմնակալ քննություն: Սա արձանագրում են պատասխանողի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:
Այսօր`ժամը 11.30-ին, Վանաձորի դատարանում`դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, նշանակված էր Լեռնապատի գյուղապետն ընդդեմ «Հետքի» թղթակցի գործով հերթական դատական նիստը: Հայցվորը Վանո Եղիազարյանր չէր ներկայացել դատարան`չներկայացնելով իր բացակայությունը...
Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի գործով երեկ`մարտի 23-ին, կայացած հերթական դատական նիստին հայցվորը հերթական «ավարտական ճառը» ներկայացրեց դատարանին: Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն առարկեց...