
Գյուղապետի հայցը «Հետքի» լրագրողի դեմ մերժվեց
Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Վարդուհի Հովնանյանը վճռով մերժել է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման մասին Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի:
Միաժամանակ դատարանը Վանո Եղիազարյանին պարտավորեցրել է հօգուտ Ադրինե Թորոսյանի վճարել 150 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս: Մինչդեռ գյուղապետն ինքն էր դատարանի միջոցով լրագրողից պահանջում սկզբում 1 միլիոն դրամ, ապա 1 լումա, ինչպես նաև դատական ծախսերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել