HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ ֆինանսների նախարարի՝ դոլարի էժանացումը կարող է կրճատել պետական պարտքը

Հայաստանի պետական պարտքի դրամային արժեքը ՀՆԱ-ի նկատմամբ 2022-ի վերջին ավելի փոքր կլինի, եթե դոլարի փոխարժեքը տարեսկզբի համեմատությամբ տարեվերջին ավելի ցածր լինի։ 

Այս մասին խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով Բաբկեն Թունյանի հարցին: Պատգամավորը հարցրել էր, թե դոլարի փոխարժեքի նվազումն ինչպե՞ս կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա:

«Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում կառավարության պարտքի կառուցվածքում, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ: Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով` դոլարի ցածր փոխարժեքը կազդի նաև տոկոսավճարների վճարման վրա:

«2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի օրինակ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter