HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկի որոնողներն ուզում են ուսումնասիրել Մարցի 250 հա անտառները․ գյուղացիները դեմ արտահայտվեցին

Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց բնակավայրում այսօր նախատեսված էր Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքի ուսումնասիրության հանրային առաջին լսումը։ Այն չի կայացել։

Ինչպես «Հետքի» հետ զրույցում հայտնեց Մարցի վարչական ղեկավար Արեն Ղազարյանը, գյուղացիներն ի սկզբանե հայտնեցին իրենց դժգոհությունը, դեմ արտահայտվեցին, լքեցին դահլիճն ու հեռացսն լսման վայրից։ Այդպիսով, արձանագրվել է, որ բնակիչները դեմ են եղել հանքի ուսումնասիրություններին, հանրային լսումը չի կայացել։

Արեն Ղազարյանը նաև հայտնեց, որ «Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն, որն ուզում է ուսումնասիրել տարածքը, իրենց գյուղի վարչական տարածքից 260 հա տարածքի համար է նախագիծ կազմել, որի գերակշիռ մասը անտառներ են։

«Մարցի վարչական տարածքից՝ հենց գյուղի սկզբից 500 մետր դեպի Լորուտ, ճանապարհի կողքով մինչև Իքատակ կոչվող հանդամասը, մեր հողերն այդտեղ են, իրենց գծագիրն այդպես էր։ Մոտ 10 հեկտարն է մեր սեփական հողերը՝ Իքատակ կոչվող հանդամասում, վարելահողեր ու խոտհարքեր, մնացածն անտառային տարածք է»,- նշեց Արեն Ղազարյանը։

Անտառային այդ տարածքները Դսեղի անտառտնտեսության կազմում եմ։ Փաստորեն, շուրջ 250 հա անտառ Լոռու մարզում կրկին վտանգի տակ կլինի, եթե «Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն որևէ կերպ համաձայնություն ստանա։

«Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, հիմնադրել է Արկադի Գրիգորի Մուխսի-Հովեյանը` այս տարվա փետրվարին։ Վերջինս երկրաբանական գիտությունների թեկնածու է։ Արկադի Մուխսի-Հովեյանի հայրը՝ երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն է, որը պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կազմում է ընդգրկվել որպես փորձագետ։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է 2020թ․ սեպտեմբերի 22-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հրամանով։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter