
Աննա Վարդապետյանը ՔՊ-ականների հետ դռնփակ հանդիպման է
Արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խորհրդարանում է. նա հանդիպման է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ իշխանություն մտադիր է Վարդապետյանին առաջադրել՝ որպես գլխավոր դատախազի թեկնածու: Մինչ հանդիպումը Վարդապետյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ասելով, որ կխոսի հանդիպումից հետո: Հանդիպումը դռնփակ է:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերին:
Վարդապետյանի անունը կապվում էր հայտնի տեսանյութի հետ, որի համաձայն՝ Աննա Վարդապետյան օգտատերը ցուցում էր տվել դատավորին, թե ինչ մեղադրանք առաջադրեն ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Այս դեպքով ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը:
Մեկնաբանել